Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների վերափոխումը ռազմավարական գործընկերության ոչ միայն տեղին է, այլև՝ էական. Միրզոյան

16 Հունվար, 2025 12:55
ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների վերափոխումը ռազմավարական գործընկերության ոչ միայն տեղին է, այլև՝ էական. Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուսով է, որ Երևանի և Վաշինգտոնի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը կծառայի որպես երկու երկրների միջև խորացող հարաբերությունների վկայություն և ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի ճանապարհային քարտեզ։

Հայաստանի արտաքին գործերի նախարարն այդ մասին գրառում է արել «X»-ի իր միկրոբլոգում։

ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, որ Երևանի և Վաշինգտոնի հարաբերությունները նշանակալիորեն հասունացել են, ուստի դրանք ռազմավարական գործընկերության վերածելը ինչպես տեղին է, այնպես էլ՝ էական։

«Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները հասունացել են այն աստիճանի, որ դրանց վերափոխումը դեպի ռազմավարական գործընկերություն ոչ միայն տեղին է, այլև էական՝ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում կողմնորոշվելու համար»,- նշել է Միրզոյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարը նաև հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի ստորագրած փաստաթուղթը կծառայի որպես հարաբերությունների ապագա ճանապարհային քարտեզ։

«Թող Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը ստորագրել ենք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որպես Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև խորացող հարաբերությունների վկայություն և ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի ճանապարհային քարտեզ ծառայի»,- ընդգծել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին