Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ Ամանորի և Սուրբծննդյան տոներին նվիրված միջոցառումների ծրագրով քաղաքապետարանը թատերահամերգային կազմակերպություններից ձեռք է բերել մանկական համերգային և ներկայացումների ցուցադրության ծառայություններ։
Համայնքային կազմակերպությունների, քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների աշխատակիցներին ու սոցիալապես անապահով խոցելի ընտանիքների երեխաներին հատկացվել է շուրջ 20 000 տոմս: