Կարևոր իրադարձություններ

Հարկադիր վայրէջք կատարած Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ուղևորները մեկ այլ ինքնաթիռով արդեն բարեհաջող թռիչք են կատարել

12 Դեկտեմբեր, 2024 17:14
Հարկադիր վայրէջք կատարած Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ուղևորները մեկ այլ ինքնաթիռով արդեն բարեհաջող թռիչք են կատարել

Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռն իրենց մեկ այլ բորտով արդեն բարեհաջող թռիչք է կատարել:

Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը: Ավելի վաղ, մոտ 2 ժամ ՀՀ տարածքում պտտվելուց հետո «Շիրակ ավիա»-ի Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը վայրէջք էր կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:

117 ուղևորով ինքնաթիռի հարկադրված վայրէջք կատարելը կապված է եղել տեխնիկական` բարձրություն հավաքող համակարգում առաջացած խնդրի հետ: Ինքնաթիռը երկար ժամանակ օդում պտտվել է, քանի որ, ինչպես նշեց Լիլիթ Աղեկյանը, պետք էր մի քիչ վառելիք ծախսեր, որպեսզի կարողանար վայրէջք կատարեր:

 

Լրահոս

Դիտել ավելին