«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով, «Հայոց համազգային միասնություն» կուսակցության նախագահ, ՀՀ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն օրերս աշխատանքային հանդիպում է ունեցել իր կուսակցության երիտասարդական միության և գործադիր մարմնի անդամների հետ։
Հանդիպումը, բնականաբար, անցկացվել է Մոսկվայում: Հետաքրքիր է, որ հանդիպումը «օնլայն» չի եղել: Ենթադրվում է, որ Պողոսյանը կազմակերպել է կուսակցության «կորիզի» այցը ՌԴ մայրաքաղաք:
Հանդիպման մասնակիցներից մեկի փոխանցմամբ, Պողոսյանը նշել է, որ այսօր արդեն ավելի քան ակնառու է Թուրքիայի ծրագիրը. դա Հայաստանի Հանրապետության իսպառ վերացումն է։
ՀՀՄ նախագահը որպես օրինակ է բերել Սիրիան, թե քանի օրում թուրքական իշխանությունը կարողացավ զավթել այդ երկիրը: «Մեզ համար սա լրջագույն ահազանգ է, թե ինչ է մեզ սպասվում, եթե իշխանության ղեկին մնան այս ապաշնորհները»,ասել է Պողոսյանը:
Պողոսյանը հատկապես երիտասարդներին կոչ է արել արթնանալ և արթնացնել ամբողջ ազգին»։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։