Կարևոր իրադարձություններ

Կայացել է «Արհեստական բանականությունը ընտրական դերակատարների համար» թեմայով աշխատաժողովը

09 Դեկտեմբեր, 2024 12:57
Կայացել է «Արհեստական բանականությունը ընտրական դերակատարների համար» թեմայով աշխատաժողովը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը դեկտեմբերի 3-ից 5-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մասնակցել են «Արհեստական բանականությունը ընտրական դերակատարների համար» թեմայով աշխատաժողովին։ 

Միջոցառումը կազմակերպել էր Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտը (International IDEA)  Microsoft-ի և OpenAI-ի աջակցությամբ՝ համախմբելով Արևմտյան Բալկանների և Արևելյան Եվրոպայի երկրների ընտրական մարմինների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների:

Աշխատաժողովի նպատակն էր մասնակիցների մոտ ձևավորել ընտրական գործընթացներում արհեստական բանականության կիրառման վերաբերյալ ընդհանուր պատկերացումներ, ինչպես նաև ուսումնասիրել ընտրական վարչարարության մեջ այն ներդնելու հնարավորություններն ու ռիսկերը:

 Քննարկվել են արհեստական բանականության հիմունքների, սոցիալական մեդիայում դրա կիրառման, ինչպես նաև ոլորտի օրենսդրական կարգավորումներին առնչվող հարցեր։ Հատկապես կարևորվել է արհեստական բանականության կիրառման էթիկան և մարդու իրավունքների վրա վերջինիս հնարավոր ազդեցությունը։  

 

Լրահոս

Դիտել ավելին