Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 18։14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 9/2 կիսակառույց շենքի հոսանքազրկման պատճառով երկու աշխատակից արգելափակվել են շենքի արտաքին պատին ամրացված ամբարձիչում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները պարանային աշխատանքների միջոցով 8-րդ հարկի մակարդակում արգելափակված Է․ Ղ․-ին (ծնված 1996 թ․) և Գ․ Պ․-ին (ծնված 1961 թ․) տեղափոխել են անվտանգ տարածք։