Առաջին ալիքը մեկնարկում է «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը, որը կանցկացվի Շվեյցարիայի Բազել քաղաքում:
«Այս տարի դուք ոչ միայն ընտրողն եք, այլև գուցե հենց մասնակիցը: «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը այն հարթակն է, որտեղ դուք կարող եք լսելի դարձնել ձեր ձայնն ամբողջ աշխարհին։
Մրցույթին կարող են մասնակցել 2025 թ. մայիսի 13-ի դրությամբ առնվազն 16 տարեկանը լրացած անձինք՝ ներկայացնելով նախկինում երբևէ չհրապարակված և չհնչած մրցութային երգի վերջնական տարբերակ:
Մրցույթին մասնակցելու համար այցելեք www.eurovision.am և լրացրեք առցանց հայտը:
Հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի հունվարի 10-ը»,-հայտնում են Առաջին ալիքից: