Կարևոր իրադարձություններ

Պաշտպանը բարձր է գնահատել երկու հաստատությունների միջև ստեղծված ամուր համագործակցության մակարդակը (լուսանկարներ)

02 Դեկտեմբեր, 2024 15:39
Պաշտպանը բարձր է գնահատել երկու հաստատությունների միջև ստեղծված ամուր համագործակցության մակարդակը (լուսանկարներ)

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Հաննա Յոհանսոնին:

Հանդիպմանը մասնակցել է նաև Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի «Արդարադատության մատչելիության» ծրագրի ղեկավար Ջոշ Աունսթեդը:

Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը բարձր է գնահատել երկու հաստատությունների միջև ստեղծված ամուր համագործակցության մակարդակը: Այս համատեքստում Անահիտ Մանասյանը կարևորել է աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված Ռաուլ Վալլենբերգի ինստիտուտի հետ համատեղ միջոցառումները:

Զրուցակիցներն ամփոփել են 2024 թվականի ընթացքում իրականացված միջոցառումները և անդրադարձել առաջիկա համատեղ ծրագրերին:

Իր հերթին Հաննա Յոհանսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով Պաշտպանի աշխատանքը մարդու իրավունքների երաշխավորման հարցում:

 

Լրահոս

Դիտել ավելին