«Եվրատեսիլ - 2014» մրցույթի հաղթող Կոնչիտա Վուրսթը անկեղծացել է, թե համակրում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Newsru.com-ը հայտնում է, որ Վուրսթը այս առիթով անկեղծացել է բրիտանական The Times-ին տված հարցազրույցում: 26-ամյա տրանսվեստիտ երգիչն ասել է, որ Պուտինը «տեսքով է», բայց իրեն դուր են գալիս տղամարդիկ, ովքեր «ավելի քիչ պլաստիկ վիրաբուժության են ենթարկվել»:
Ավելի վաղ Կոնչիտան հայտարարել էր, որ երազում է հանդիպել Պուտինին:
Աղբյուր՝ Tert.am