Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացմանն առնչվող հարցեր

25 Սեպտեմբեր, 2024 21:05
Քննարկվել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացմանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ խորհրդարանականների հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկու հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը, քննարկել միջխորհրդարանական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության, հեռահաղորդակցության, քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտների վերաբերյալ հարցեր:

Տեղի է ունեցել նաև ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ու Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի համատեղ երկրորդ նիստը Սիսակ Գաբրիելյանի և Էլիսո Բոլքվաձեի համանախագահությամբ:

Քննարկվել են հայ-վրացական մշակութային ոլորտն ընդգրկող մի շարք հարցեր: Առանձնահատուկ կարևորվել է մշակութային դիվանագիտության դերը հայ-վրացական հարաբերությունների զարացման համատեքստում: Նիստի ընթացքում քննարկվել են հաջորդ նիստի օրակարգային հարցերը:

 

Լրահոս

Դիտել ավելին