Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են ՀՀ և ԱՄՆ քաղաքների, մարզերի ու նահանգների ապագա հեռանկարները

25 Սեպտեմբեր, 2024 23:56
Քննարկվել են ՀՀ և ԱՄՆ քաղաքների, մարզերի ու նահանգների ապագա հեռանկարները

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը Նյու Յորքում հանդիպել է Քաղաքային և նահանգային դիվանագիտության հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Նինա Լուսինե Հաչիգյանի հետ:

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում՝ քաղաքների, մարզերի ու նահանգների միջև առկա համագործակցությունը և ապագա հեռանկարները: Անդրադարձ ենք կատարել տարածաշրջանում վերջին զարգացումներին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Կարապետյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին