Կարևոր իրադարձություններ

Իրավական օգնություն, Հռոմի ստատուտի ներպետական իմպլեմենտացիա. քննարկում՝ օրենսդիր և գործադիր մարմինների միջև

25 Սեպտեմբեր, 2024 18:24
Իրավական օգնություն, Հռոմի ստատուտի ներպետական իմպլեմենտացիա. քննարկում՝ օրենսդիր և գործադիր մարմինների միջև

Արդարադատության նախարարի տեղակալներ Արմենուհի Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Լևոն Բալյանը և Սիրվարդ Գևորգյանը մասնակցել են Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի գլխավորությամբ կազմակերպված Գլխավոր դատախազության և այլ պետական մարմինների ներկայացուցիչների հետ արտագնա աշխատանքային քննարկմանը՝ «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի նախածի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է նախագծի ընդհանուր դրույթների վերաբերյալ տեղեկություն, իսկ նախարարության իրավական փոխօգնության վարչության պետ Նելլի Ավետիսյանը՝ նախագծի առանձին ինստիտուտներին առնչվող հարցեր:
 
Մասնակիցների կողմից զեկուցողներին ուղղվել են տարաբնույթ հարցեր ու ներկայացվել առաջարկություններ, դրանք նախագծում ներառելու նպատակով:
 
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն իրականացրել է Միջազգային քրեական դատարանի կանոնադրության դրույթների ներպետական իմպլեմենտացիային առնչվող օրենսդրական կարգավորումերի ամփոփ վերլուծություն, իսկ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը՝ պարզաբանումներ ներկայացրել Միջազգային քրեական դատարանի համագործակցության վերաբերյալ օրենքի նախագծի առանցքային դրույթների ու լավարկմանն ուղղված առաջարկությունների մասով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին