Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ու Կիպրոսը որոշում են կայացրել փոխադարձաբար դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնել երկու մայրաքաղաքներում

25 Սեպտեմբեր, 2024 20:26
Հայաստանն ու Կիպրոսը որոշում են կայացրել փոխադարձաբար դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնել երկու մայրաքաղաքներում

Նիկոսիայում սեպտեմբերի 24-ին կայացել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստը:

Նիստի ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Հայաստան-Կիպրոս բազմաշերտ հարաբերություններին, կարեւորվել միջխորհրդարանական համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում:

Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների խորացման հեռանկարներին, քննարկվել են ՀՀ-ԵՄ համատեղ օրակարգը խորացնելու պրակտիկ հարցեր:

Կողմերն ուրախությամբ արձանագրել են, որ Հայաստանն ու Կիպրոսը որոշում են կայացրել փոխադարձաբար հիմնել դիվանագիտական ներկայացուցչություններ երկու մայրաքաղաքներում, ինչը նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Հայաստանն ու Կիպրոսը որոշում են կայացրել փոխադարձաբար դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնել երկու մայրաքաղաքներում

 

Լրահոս

Դիտել ավելին