ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել դատական նիստից վերադարձված կալանավորված անձ Պ.Տ.-ին։
Խուզարկության արդյունքում Պ.Տ.-ի ձեռքի մատների արանքից հայտնաբերվել է թաքցված բաժանորդային քարտ։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։