Պետական եկամուտների կոմիտեում «Կանտուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնվել է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագիր։
Պետական եկամուտների կոմիտեն, ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ, օրինապահության հավաստագրի տրամադրման միջոցով հավաստում է տնտեսական գործունեություն իրականացնող անձանց օրինապահությունը, որոնց կողմից տեղափոխվող ապրանքների նկատմամբ ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների կիրառման անհրաժեշտություն չի առաջանում:
Օրինապահության հավաստագիր ստացած տնտեսական գործունեություն իրականացնող անձինք հնարավորություն ունեն օգտվելու Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման արագացված և պարզեցված ընթացակարգերից։
Կոմիտեն տեղեկացնում է, որ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագիրը տրամադրվում է ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 30-ի թիվ 797-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Անհրաժեշտ է, որ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձինք համապատասխանեն կարգով սահմանված օրինապահության չափանիշներին։