Կարևոր իրադարձություններ

Տեղի է ունեցել ցմահ դատապարտյալ Զաքար Զոհրաբյանի ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը (լուսանկարներ)

25 Սեպտեմբեր, 2024 18:51
Տեղի է ունեցել ցմահ դատապարտյալ Զաքար Զոհրաբյանի ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը (լուսանկարներ)

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Հայաստանի նկարիչների միությունում տեղի է ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված Զաքար Զոհրաբյանի ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությունը։

«Երկրաչափական շարժումներ» խորագրով անհատական ցուցահանդեսը կազմակերպվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Հայկ Թովմասյանի նախաձեռնությամբ և դատապարտյալ Զաքար Զոհրաբյանի հարազատների օժանդակությամբ։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նկարիչների միության փոխնախագահ Լևոն Աբրահամյանը, որը հանձնել է անհատական ցուցահանդեսի բացման հավաստագիր և նվերներ՝ դատապարտյալին փոխանցելու համար։ Հյուրերին ողջունել է նաև Հայկ Թովմասյանը և ընթերցել Զաքար Զոհրաբյանի ուղերձը հանդիսատեսին՝ շնորհակալական խոսքերով և անձնական մտորումներով։

Բացման արարողությանը ներկա են եղել դատապարտյալի հարազատներն ու մերձավորները, արվեստի գործիչներ և այլ հյուրեր։

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 30-ը։

 

Լրահոս

Դիտել ավելին