Կարևոր իրադարձություններ

Պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի հանգամանքները

25 Սեպտեմբեր, 2024 15:53
Պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի հանգամանքներըայդ թվում՝ պետությանը պատճառված վնասի չափը:

ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից ուսումնասիրության են ենթարկվել ՍՊ ընկերության կողմից ՀՀ տարածք ներմուծվածծխախոտի արտադրության մեջ կիրառվող ապրանքների տեսակները և քանակներըորոնք համադրվել են ընկերության կողմից արտադրված և իրացված ծխախոտի արտադրանքի քանակի հետ:

Ուսումնասիրությամբ պարզվել էոր նշված ՍՊ ընկերության կողմից ներմուծված հումքի արդյունքում ստացվող արտադրանքի և հայտարարագրված արտադրանքի իրացման քանակների մեջ առկա են էական շեղումներ։

Կատարված նախնական հաշվարկի համաձայնՍՊ ընկերության կողմից թերհայտարարագրվել է ծխախոտի մասով իրացման շրջանառությունըորի արդյունքում չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկ։

Իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում հիմնավորվել է ծխախոտ արտադրող ընկերության կողմից առանց համապատասխան հարկային հաշիվների ծխախոտի իրացման և դրա արդյունքում իրացման շրջանառության թերհայատարարագրման հանգամանքըինչպես նաև՝ չհաշվարկված հարկային պարտավորության չափըև ընկերությանն առաջադրվել է պետական բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկային պարտավորություն:

Պետությանը պատճառված վնասից նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 288.824.465 ՀՀ դրամ։

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին