Սեզոնային սուր շնչառական վիրուսային հիվանդությունների դեպքում, որպես կանոն, հակաբիոտիկները չեն օգնում: Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման և բուժման արդյունավետության նվազեցման:
Հարկ է հիշել, որ հակաբիոտիկները կյանք փրկող դեղեր են, ուստի պետք է պահպանել արժեքավոր այդ ռեսուրսը և անհարկի չընդունել` հնարավորություն տալով ապագա սերունդներին ունենալու էֆեկտիվ հակամանրէային դեղեր վարակիչ հիվանդությունների արդյունավետ բուժման նպատակով: