ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները Վարդուհի Առուշյանին պատկանող կիսապատրաստվածքի արտադրամասում իրականացրել են ստուգում (Արարատի մարզ, գ․ Սիս), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝
արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,
շինությունները չեն ապահովվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորություն,
ապահովված չի եղել տեխնոլոգիական գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տարածություն,
չի ապահովվել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և սննդամթերքի պահպանման պայմաններ,
արտադրական շինությունը, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրությունը սարքավորված չեն եղել սանհանգույցներով, աշխատանքային համազգեստի համար կախիչներով,
սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,
արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել հեշտորեն լվացվող, ախտահանվող նյութերից․
արտադրական շինության պատուհանը չի ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանց,
արտադրական տարածքի դռները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից։
Կիսապատրաստվածքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։