Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը առնչվող մի շարք հարցեր (լուսանկարներ)

25 Սեպտեմբեր, 2024 11:49
Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը առնչվող մի շարք հարցեր (լուսանկարներ)

Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։ Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։

Նախարարները բարձր են գնահատել երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մակարդակը։ Քննարկվել են Հայաստանի ու Կիպրոսի միջև համագործակցության ներկայիս ընթացքին, ինչպես նաև այն առավել զարգացնելուն վերաբերող հարցեր:

Քննարկվել են նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը, Հայաստանի ու Կիպրոսի զինված ուժերում ընթացող բարեփոխումներին և փորձի փոխանակմանն առնչվող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:

 

Լրահոս

Դիտել ավելին