Կարևոր իրադարձություններ

Հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհի հատվածում

25 Սեպտեմբեր, 2024 14:58
Հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհի հատվածում

Հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Տ-6-29, Երևան (Բագրևանդի փող.)- Ձորաղբյուր (Տ-6-42) ավտոճանապարհի կմ0+000-կմ5+200 հատվածում։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 5.2կմ է։

Շինարարական աշխատանքներ կատարող կազմակերպության՝ «Հիպերնովա» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Սեյրան Ալեքսանյանը նշում է, որ ընթացիկ տարում կավարտվի մոտ 2.1կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումը։ Մյուս հատվածների շինարարությունը կշարունակվի ու ավարտին կհասցվի հաջորդ տարի։

Շինհրապարակում կապալառուի կողմից կատարվում են տարբեր աշխատանքներ։ Իրականացվել են ասֆալտապատման, հողային, հիմքի, մայթերի կառուցման և այլ բնույթի աշխատանքներ։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

 

Լրահոս

Դիտել ավելին