Կարևոր իրադարձություններ

Խաչատրյանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները

25 Սեպտեմբեր, 2024 20:52
Խաչատրյանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին:

Փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել իր այս պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում Տիգրան Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել մակրոտնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները` անդրադարձ կատարելով մի շարք ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացման հնարավորություններին:

Փոխվարչապետն անդրադարձ է կատարել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ, մասնավորապես՝ բնակարանային կարիքների հասցեագրմանն ուղղված ընթացիկ աշխատանքներին:

Կողմերը կարևորել են տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնման շարունակականությունը՝ վստահություն հայտնելով, որ առկա են երկկողմ կապերի ամրապնդման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները:

 

Լրահոս

Դիտել ավելին