Համայնքային կենտրոնը վերակառուցվել է ՀՏԶՀ պատվիրատվությամբ, կառուցվել է նաև երկրորդ հարկ: Պայմանագրային արժեքը 162 մլն դրամ է:
Նախարարը Լոռի Բերդի համայնքապետարանում համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի, աշխատակազմի և ավագանու մասնակցությամբ անցկացրած խորհրդակցության ընթացքում շնորհավորել է նորամուտի կապակցությամբ և նշել, որ համայնքային կենտրոնների և քաղաքացիական սպասարկման գրասնյակների պայմանների բարելավումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից են։
Սանոսյանն ընդգծել է, որ տարեցտարի համայնքներին տրվող դոտացիաների ավելացումը ևս մեծ դերակատարություն ունի տարբեր ծրագրերի առավել արդյունավետ իրականացման հարցում։ Համայնքի ղեկավարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը, նախարարին և մարզպետին, ՀՏԶՀ-ին համայնքի նկատմամբ ցուցաբերած մշտական հոգածության համար: