Կարևոր իրադարձություններ

Երևանի փոքր կենտրոնի 31 փողոցներում էլեկտրամատակարարման ցանցը կարդիականացվի

25 Սեպտեմբեր, 2024 21:46
Երևանի փոքր կենտրոնի 31 փողոցներում էլեկտրամատակարարման ցանցը կարդիականացվի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանին և ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Քաղաքապետին է ներկայացվել մայրաքաղաքի փոքր կենտրոնի 31 փողոցներում (145 000 սպառողներ) գոյություն ունեցող էլեկտրամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը, որի նպատակը նշված հատվածում էներգախափանումները բացառող նոր համակարգ ստեղծելն է։

Ըստ այդմ, պետք է ստեղծվի ցանց՝ ապահովված երկկողմանի սնուցման աղբյուրներով։ Նախաձեռնությունը ենթադրում է համակարգային բարեփոխումներ գործող համակարգում՝ ներառյալ նոր բաշխիչ ցանցերի և ենթակայանների տեղակայումը։

Մասնավորապես, բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում դեռևս ԽՍՀՄ տարիներից գոյություն ունեցող թվով 23 տրանսֆորմատորային ենթակայաններն անվտանգության նկատառումներից ելնելով դուրս կբերվեն և տեղ կգտնեն այդ նպատակով կառուցվելիք առանձին շենքային պայմաններում։

Եվս 31 ենթակայաններ կարդիականացվեն և կհամապատասխանեցվեն ժամանակակից պահանջներին։ Վերը նշված ծրագրի համար «ՀԷՑ» ՓԲԸ-ն նախատեսում է ներդնել շուրջ 6․7 միլիարդ ՀՀ դրամ։ Ծրագիրը կիրականացվի 2-3 տարվա ընթացքում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին