Կարևոր իրադարձություններ

Չինաստանի հետ համագործակցության զարգացումը ՀՀ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Մհեր Գրիգորյան

25 Սեպտեմբեր, 2024 22:17
Չինաստանի հետ համագործակցության զարգացումը ՀՀ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է.  Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 75-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

Փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել տոնի առթիվ և ընդգծել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները զարգացել են ջերմ բարեկամական մթնոլորտում՝ հիմնվելով երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ավանդական ամուր կապերի, փոխադարձ հարգանքի և վստահության վրա:

«Չինաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Մենք մեծապես կարևորում ենք Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը և ամրապնդումը»,-նշել է փոխվարչապետը։

\

 

Լրահոս

Դիտել ավելին