Կարևոր իրադարձություններ

Հովտաշատ գյուղում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան զոհեր

25 Սեպտեմբեր, 2024 23:18
Հովտաշատ գյուղում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան զոհեր

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19։10-ի սահմաններում Հովտաշատ գյուղի (ժողովրդին հայտնի՝ «Մեյմանդար») Բաղրամյան փողոցում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «06»-ը բախվել է գազատար խողովակին, ինչից հրդեհ է բռնկվել։

Փրկարարները մարել են առաջացած կրակը, ինչից հետո այնտեղ հայտնաբերել են 2 մոխրացած դի։

Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։


 

 

Լրահոս

Դիտել ավելին