Կարևոր իրադարձություններ

Մեծ ցավով ու ափսոսանքով եմ թողնում Արդարադատության նախարարության պրոֆեսիոնալ թիմը. Սիրվարդ Գևորգյան

26 Սեպտեմբեր, 2024 19:06
Հեղինակ՝ Սիրվարդ Գևորգյան
Մեծ ցավով ու ափսոսանքով եմ թողնում Արդարադատության նախարարության պրոֆեսիոնալ թիմը. Սիրվարդ Գևորգյան

Արդարադատության նախարարի տեղակալ Սիրվարդ Գևորգյանը տեղեկացրել է, որ հրաժարական է ներկայացրել։

«Խարդավանքները հաղթեցին բանականությանը: Այսօր հրաժարականի դիմում ներկայացրեցի Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:

Մեծ ցավով ու ափսոսանքով եմ թողնում Արդարադատության նախարարության իրապես պրոֆեսիոնալ թիմը` նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ: Այս համակարգում երկար տարիներ եմ աշխատել ու դեռ շատ անելիքներ կային: Շատ կուզեի մասնակցել այդ ամենօրյա ծանր, բայց իրապես կարևոր աշխատանքին:

Նորից շնորհակալ եմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինձ ցուցաբերված մեծ վստահության համար:

Ցավում եմ, որ քաղաքական երկու բևեռներում ինձ վրա հարձակվեցին չարացած մարդիկ, ովքեր շահարկեցին ամեն հնարավորն ու անհնարը սեփական քաղաքական շահերի կամ անձնական խարդավանքների համար: Ոչ մի պաշտոն կամ աշխատանք ինձ չի կարող ստիպել հարվածի տակ դնել կամ ուրանալ իմ ընկերներին ու գործընկերներին,-ֆոյսբուքյան էջում գրել է նա»:

 

Լրահոս

Դիտել ավելին