Կարևոր իրադարձություններ

Գուտերեշը ողջունել է Հայաստանի քայլերն՝ ի նպաստ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման

26 Սեպտեմբեր, 2024 20:32
 Գուտերեշը ողջունել է Հայաստանի քայլերն՝ ի նպաստ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները:

Այս համատեքստում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ներկայիս ընթացքին, ինչպես նաև սահմանազատման գործընթացին ու ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԱԿ-ի և Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աջակցությունը խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին և տարածաշրջանում կայունության ապահովման գործում:

Անտոնիո Գուտերեշը ողջունել է Հայաստանի քայլերը` ի նպաստ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու և խաղաղության հաստատման: Գլխավոր քարտուղարը նշել է, որ պատրաստ է իր մանդատի շրջանակում նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին