Կարևոր իրադարձություններ

Ամփոփվել են աղետի գոտում գյուղատնտեսությանը պատճառված վնասների տվյալները

26 Սեպտեմբեր, 2024 20:59
Ամփոփվել են աղետի գոտում գյուղատնտեսությանը պատճառված վնասների տվյալները

Կայացել է Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը՝ ՆԳ նախարարության նախագահությամբ։

Հերթական նիստի շրջանակներում քննարկվել են մարզերում գյուղատնտեսության ոլորտին պատճառված վնասները, և ամփոփվել Տավուշի և Լոռու մարզպետների կողմից հանձնաժողովին ներկայացված տվյալները։

Հանձնաժողովը հաստատել է ներկայացված ամփոփ տվյալները և որոշում կայացրել դրանք ներկայացնելու Էկոնոմիկայի նախարարություն՝ դիմումների ընդունման հետագա գործընթացը ապահովելու նպատակով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին