Կարևոր իրադարձություններ

Եռակողմ հանդիպման կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր (տեսանյութ)

26 Սեպտեմբեր, 2024 21:08
Եռակողմ հանդիպման կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր (տեսանյութ)

Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։

Կողմերը շնորհակալություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը կազմակերպելու համար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին