Կարևոր իրադարձություններ

Մհեր Գրիգորյանը կարևորել է Ամունդի ընկերության գործունեությունը Հայաստանում

26 Սեպտեմբեր, 2024 18:30
Մհեր Գրիգորյանը կարևորել է Ամունդի ընկերության գործունեությունը Հայաստանում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամունդիի կառավարման կոմիտեի անդամ Օլիվիե Մարիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ և կարևորել Ամունդի ընկերության գործունեությունը Հայաստանում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարի, կրթության և առողջապահության ոլորտներում կառավարության նախաձեռնած բարեփոխումների շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին