Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու Լարբի Ջակտան ընդգծել են գլոբալ համագործակցության կարևորությունը

26 Սեպտեմբեր, 2024 22:00
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարն ու Լարբի Ջակտան ընդգծել են գլոբալ համագործակցության կարևորությունը

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ, Միջազգային քաղաքացիական ծառայության հանձնաժողովի նախագահի հետ Լարբի Ջակտայի հետ։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների, ընդհանուր քաղաքականության և աշխատակարգի բարեփոխումների կարևորությունը։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է գլոբալ համագործակցության կարևորությունը՝ ապահովելու ընդհանուր մոտեցումներ և միասնական համակարգի ներդրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին