Շախմատի նախկին աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը նորվեգական VG-ին տված հարցազրույցին մասնակցել է շորտերով, այն բանից հետո, երբ հեռացվել էր մրցաշարից ջինսերի պատճառով:
Ինչպես գրում է ArmSport.am-ն, արագ և բլից շախմատի աշխարհի առաջնությունը անցկացվում է Նյու Յորքում։ Երկրորդ խաղային օրվա ընթացքում Կարլսենը տուգանվել է հագուստի խախտման համար, իսկ հետո հեռացվել արագ շախմատի աշխարհի առաջնության իններորդ տուրից՝ ջինսերը փոխելուց հրաժարվելու պատճառով։ Ի պատասխան՝ շախմատիստը հրաժարվել է մասնակցել բլից շախմատի աշխարհի առաջնությանը։
Ավելի ուշ 34-ամյա Կարլսենը հայտարարել է, որ իր համար սկզբունքի հարց էր ջինսերը չփոխելը, քանի որ իրեն պահանջել էին դա անել անհապաղ։ Նա նաև նշել է իր և Շախմատի միջազգային ֆեդերացիայի (FIDE) միջև առկա հակամարտության մասին։
Կառլսենը շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսակիր է եղել 2013-2023 թվականներին՝ հաջողությամբ պաշտպանելով այն չորս անգամ։ Հինգերորդ պաշտպանությունից նորվեգացին կամավոր հրաժարվել է։