Կարևոր իրադարձություններ

Անչափահասը Զովունիում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա բախվել «Ford Transit»-ին, վերջինն էլ՝ «Opel»-ին. կա 4 վիրավոր

29 Դեկտեմբեր, 2024 22:24
Անչափահասը Զովունիում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա բախվել «Ford Transit»-ին, վերջինն էլ՝ «Opel»-ին. կա 4 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես գրում է Shamshyan.com-ը, ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 7-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford Transit»-ին, վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է կայանված «Opel»-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթար-վրաերթի հետևանքով վրաերթի ենթարկվածներն ու «Volkswagen»-ի վարորդը, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Քննիչի հանձնարարականով «Volkswagen»-ը տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

 

Լրահոս

Դիտել ավելին