Կարևոր իրադարձություններ

2025 թվականը միասին պետք է դարձնենք Մտքի և Հոգու հեղափոխության տարի. Աննա Հակոբյան

01 Հունվար, 2025 13:54
2025 թվականը միասին պետք է դարձնենք Մտքի և Հոգու հեղափոխության տարի. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում շնորհավորական գրառում է կատարել Ամանորի կապակցությամբ։

«Սիրելի սիրելիներ, հեռու մոտիկ հարազատներ, ընկերներ, ծանոթներ և անծանոթներ, շնորհակալ եմ Ձեզանից ստացվող շնորհավորանքների ու մաղթանքների համար։ Դրանք հազարապատկած վերադարձնում եմ յուրաքանչյուրիդ։

2025 թվականը միասին պետք է դարձնենք Մտքի և Հոգու հեղափոխության տարի։ Դրա համար պետք է շատ աշխատենք ու շատ սովորենք, շատ սովորենք և շատ աշխատենք։ Հաջողության բանալին սրանում է։

Հաջողությունն իրականում շատ հասանելի է, շատ մոտ, պետք է ընդամենը ձեռքը մեկնել և վերցնել այն։

2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ՄՏՔԻ ԵՒ ՀՈԳՈՒ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ։

2025 ԹՎԱԿԱՆԸ՝ ԿՐԹՎԵԼՈՒ ՏԱՐԻ»,- գրել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին