Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գրառում է կատարել.
«Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներին ինձ Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած Մարզիկ և Հայաստանի Լավագույն Ֆուտբոլիստ ճանաչելու համար:
Երախտապարտ եմ ինձ հավատացողներին, ինձ երկրպագողներին և իմ հաջողություններով ուրախացողներին»։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ (ՀՖՖ-ի անցկացրած քվեարկությամբ) և Հայաստանի Հանրապետությունն աշխարհում լավագույնս հանրահռչակած մարզիկ (ԿԳՄՍ նախարարության անցկացրած քվեարկությամբ) է ճանաչվել։