Կարևոր իրադարձություններ

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի սկզբնամաս, Սիսիանի «Զանգեր» հատվածից մինչև Գորայք բուք է

29 Դեկտեմբեր, 2024 18:07
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի սկզբնամաս, Սիսիանի «Զանգեր» հատվածից մինչև Գորայք բուք է

Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի սկզբնամաս և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք բուք է։
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Թթուջուր -Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
 

Լրահոս

Դիտել ավելին