Դեկտեմբերի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։
Պարեկներն ու ոստիկանները կամրջի տակ հայտնաբերել են տղամարդու դի։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։