100 տարեկանում մահացել է ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը։ Իր վերջին շնչում նա «շրջապատված է եղել ընտանիքով» և մահացել է իր տանը՝ Փլեյնսում, Ջորջիա նահանգու, ասվում է Քարթերի կենտրոնի հայտարարության մեջ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարության մեջ ասել է, որ Քարթերը «մոդել է, թե ինչ է նշանակում ապրել իմաստալի և նպատակներով լի կյանքով»։
Նա Քարթերին անվանել է իր «սիրելի ընկերը»:
Քարթերի մահը հազվագյուտ դեպք կլինի Ամերիկայում՝ պետական թաղում, հայտնում է CNN-ը։
Հանրային արարողություններ կանցկացվեն Ատլանտայում և Վաշինգտոնում, որին կհաջորդի մասնավոր թաղումը Փլեյնսում, ըստ Քարթերի կենտրոնի: Ըստ կենտրոնի, նրա պետական հուղարկավորության վերջնական նախապատրաստական աշխատանքները դեռ չեն ավարտվել։