ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների, բայց պայմանավորվածությունները պետք է այնպիսին լինեն, որ չխախտվեն։
«Մենք միշտ պատրաստ ենք եղել և մնում ենք այդպիսին բանակցությունների համար։
Իմ կողմից ուզում եմ հատկապես ընդգծել, որ մենք կարող ենք խոսել միայն վստահելի, իրավաբանորեն պարտադիր պայմանագրերի մասին, որոնք պետք է վերացնեն հակամարտության բուն պատճառները, պարունակեն դրանց խախտման անհնարինության մեխանիզմ»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է նախարարը։