Կարևոր իրադարձություններ

Բլինքենը ողջունել է խաղաղության ճանապարհին Երևանի և Բաքվի արձանագրած առաջընթացը

27 Սեպտեմբեր, 2024 00:18
Բլինքենը ողջունել է խաղաղության ճանապարհին Երևանի և Բաքվի արձանագրած առաջընթացը

Նյու Յորքում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:

Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանին և Ադրբեջանին հետագա առաջընթացի կոչ է արել՝ շուտափույթ ավարտելու խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքը:

Ինչպես հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, Բլինքենը ողջունել է կայուն և արժանապատիվ խաղաղության ճանապարհին Երևանի և Բաքվի արձանագրած առաջընթացն՝ ընդգծելով, որ խաղաղության համաձայնագիրը տարածաշրջանին ավելի մեծ կայունություն և բարգավաճում կբերի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին