Գրքի երևանյան փառատոնը չեղարկում է գրական մրցույթի «Դրամատուրգիա» անվանակարգի այս տարվա մրցանակը:
Հաղթած գործերի հրապարակումից հետո փառատոնը պարզել է, որ Վահագն Դաբաղյանի «Ծառը» պիեսը 2023 թ. նոյեմբերի 12-ին հրապարակված է եղել «tatron-drama.am» կայքում «Ադամն ընդդեմ ոտնաձայների» վերնագրով, ինչն առաջացրել է շփոթ, և հայտերն ընդունող մասնագետը փնտրելիս չի կարողացել նույնականացնել գործը: Մրցանակակիրը գումարը վերադարձրել է: «Դրամատուրգիա» անվանակարգում այս տարի մրցանակ չի տրվելու կարճ ցանկում հայտնված այլ մասնակցի: Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը և ըմբռնումը: