Կարևոր իրադարձություններ

Շախմատի օլիմպիադայի նախավերջին խաղափուլ. ՀՀ-ի հավաքականները 2:2 հաշվով ավարտել են իրենց հանդիպումները

21 Սեպտեմբեր, 2024 23:28
Շախմատի օլիմպիադայի նախավերջին խաղափուլ. ՀՀ-ի հավաքականները 2:2 հաշվով ավարտել են իրենց հանդիպումները

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները 2:2 հաշվով ավարտեցին իրենց հանդիպումները։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Այսօր մեր տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Ուկրաինայի հավաքականի հետ:

Հաղթանակ է տարել Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանի և Շանթ Սարգսյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյոււնքով, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտվեց:

Մեր կանանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Իսպանիայի հավաքականի հետ:

Հաղթանակ են տարել Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը պարտվեցին:

Օլիմպիադայի վերջին խաղափուլը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 13:00-ին: 

 

Լրահոս

Դիտել ավելին