Կարևոր իրադարձություններ

Ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացումը համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին. Պուտին

21 Սեպտեմբեր, 2024 14:45
Ռուս-հայկական հարաբերությունների հետագա զարգացումը համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առիթով:

Ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։

Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում կառուցողական փոխգործակցությունը, անկասկած, համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին։

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարեկեցություն»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին