Կարևոր իրադարձություններ

Ինձ քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում բերման ենթարկեցին. Լապշին

21 Սեպտեմբեր, 2024 17:48
Ինձ քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում բերման ենթարկեցին. Լապշին

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը տեղեկացրել է, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան։

«Ինձ քիչ առաջ բերման ենթարկեցին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում՝ Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության կողմից հետախուզվելու հիմքով։Պահանջել են իրենց հետ մտնել աշխատասենյակ։ Ես հրաժարվեցի։ Վերցրել են անձնագիրս։

Արդեն մեկ ժամից ավելի է՝ կանգնած եմ անձնագրային հսկողության կրպակների առջև։ Իրավիճակը շատ տհաճ է, լրատվամիջոցների աջակցությունն է պետք։ Սահմանապահները հայերեն են շփվում, հասկանում եմ միայն ՛՛ձերբակալություն՛՛ բառը»,-նշել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին