Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

21 Սեպտեմբեր, 2024 15:27
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևան քաղաքում սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ին՝ ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում

Սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-24-ին՝ ժամանակ առ ժամանակ, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։

Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

 

Լրահոս

Դիտել ավելին