Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերը «կանաչ» կրթության միջոցով շրջակա միջավայրի պաշտպանության և հասարակությանը «կանաչ փոխակերպման» վերաբերյալ իրազեկելու և ներգրավելու ուղղությամբ:
Վահան Կոստանյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող կրթական համակարգի բարեփոխումները՝ ուղղված երիտասարդ սերնդին որակյալ կրթությամբ ապահովելու նպատակով անհրաժեշտ պայմաններ ստեղծելուն:
Կարևորելով պետական-մասնավոր գործընկերությունը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է նորարարական և «կանաչ կրթություն» ապահովող մի շարք կրթական նախաձեռնություններ՝ «ԹՈՒՄՈ» նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը, «Արմաթ» լաբորատորիաները և Generation AI կրթական ծրագիրը: