Կարևոր իրադարձություններ

Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը. Չարլզ 3-րդի շնորհավորական ուղերձը՝ Խաչատուրյանին

21 Սեպտեմբեր, 2024 12:42
Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը. Չարլզ 3-րդի շնորհավորական ուղերձը՝ Խաչատուրյանին

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, որում ասվում է.

«Քանի որ Դուք և Հայաստանի ժողովուրդը նշում եք Ձեր Անկախության տոնի հատուկ առիթը, ես և կինս մեր սրտանց շնորհավորանքներն ենք հայտնում Ձերդ Գերազանցությանը և հայ ժողովրդին։

 

Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը և հուսով եմ, որ մեր երկրները կարող են շարունակել սերտորեն համագործակցել կարևոր գլոբալ հարցերի շուրջ՝ լինեն դրանք խաղաղություն և բարգավաճում, թե շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն, որոնք օգուտ կբերեն մեր ապագա սերունդներին գալիք տարիների ընթացքում:

Ես և կինս, օգտվելով առիթից, ցանկանում ենք ձեզ և բոլոր հայերին ուղարկել մեր ջերմ բարեմաղթանքները գալիք տարվա համար։

Չարլզ Ռ.»։

 Ես գնահատում եմ մեր ազգերի միջև կապը. Չարլզ 3-րդը շնորհավորական ուղերձը
 

Լրահոս

Դիտել ավելին