Ֆրանսիայում հաստատվել է կառավարության նոր կազմը։
Ինչպես հայտնում է Ելիսեյան պալատը, Ժան-Նոել Բարոն նշանակվել է ԱԳՆ ղեկավար՝ այս պաշտոնում փոխարինելով Ստեֆան Սեժուրնեին:
ՊՆ ղեկավարի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Սեբաստիան Լըկորնյուն։
ՆԳՆ ղեկավարի պաշտոնին նշանակվել է Բրունո Ռետայոն։
Ֆինանսների նոր նախարար է դարձել 33-ամյա Անտուան Արմանը։
Նոր կառավարության կազմում երկու հայ նախարար կա։ Աշխատանքի նախարար է նշանակվել Աստրիդ Փանոսյանը, իսկ Պետական ծառայության նախարար՝ Գիյոմ Գասպարյանը։