Կարևոր իրադարձություններ

Արա Մարգարյանը նշանակվել է Էստոնիայում Հայաստանի դեսպան

22 Փետրվար, 2024 22:02
Արա Մարգարյանը նշանակվել է Էստոնիայում Հայաստանի դեսպան

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Լիտվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը համատեղության կարգով նշանակվել է Էստոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)»։

 

Լրահոս

Դիտել ավելին